Главная » Без рубрики » Ես և իմ աշխատանքը

Ես և իմ աշխատանքը

Ես Գոռ Աղաբեկյանն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում՝ միջին դպրոցում: Ես այս ուսումնական տարվա սկցբից սկսել եմ աշխատել Արևմտյան դպրոցում: Ես խնամում էի ծառերը, ծաղիկները: Այնտեղի իմ ղեկավարը ընկեր Էդմոնդն էր:imgres

Այս տարվա դեկտեմբերի ցրտերի սկսվելուց հետո ինձ տեղափոխեցին աշխատել ջերմոցում:  Դրա համար գնացի Քոլեջ Տինկին Շողիկի մոտ վերապատրաստման: Նա բացատրեց, թե ինչպես պետք է խնամել բույսերը: Ես իմացա, որ յուրաքանչյուր բույս կամ ծաղիկ ունի խնամքի իր առանձնաատկությունները: Ըստ դրա պետք է ամեն բույս խնամել յուրովի՝ ջրել այն ժամանակ, երբ  տեսնում ես, որ ծաղիկը դրա կարիքը ունի: Այդքանը իմանալուց հետո ինձ առաջարկեցին աշխատել Արևելյան դպրոցում: Այդ դպրոցը ինձ դուր եկավ և դրանից հետո ես սկսեցի խնամել այնտեղի բույսերը: Ես այնտեղ գնում եմ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Սկզբում ստուգում եմ ծաղիկների վիճակը, պարզում, թե, որը պետք է ջրեմ, հետո էլ ջրում եմ: Այդ բոլոր ծաղիկները տեսնելուց հետո ես որոշեցի բազմացնել դրանցից մի քանիսը և հետագայում խնամել դրանց: Պետք է լավ խնամել ծաղիկները: Ես կարծում եմ, որ ինձ մոտ դա կստացվի:

Оставьте комментарий